Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանը երկրում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման հույս ունի. Անատոլի Անտոնով

Ռուսաստանը երկրում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման հույս ունի. Անատոլի Անտոնով

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից երկկողմ հարաբերությունները խզելու ցանկություն չի տեսնում և հույս ունի՝ շուտով ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի, իսկ դեսպանատունը կսկսի ամբողջ թափով աշխատել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:

«Մենք կարծում ենք, որ պետք չէ ընդհատել կապը, պետք չէ խզել դիվանագիտական հարաբերությունները. դա սխալ որոշում կլիներ: Ըստ իս՝ ամերիկյան կողմը ևս չի ցանկանում խզել երկու երկրների միջև հարաբերությունները: Հույս ունենք, որ մոտ ապագայում Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի, և դեսպանությունը նոր թափով կսկսի աշխատել»,-նշել է նա:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավելի վաղ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջարկել էր դիվանագետ Լին Թրեյսիի թեկնածությունը: Ռուսաստանն արդեն հաստատել է նրա թեկնածությունը, մնացել է՝ այն հաստատվի ամերիկյան սենատում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am