Միջազգային

Բայդենը նշել Է Ուկրաինայում հակամարտության ավարտի պայմանը

1 րոպեի ընթերցում

Բայդենը նշել Է Ուկրաինայում հակամարտության ավարտի պայմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պնդում Է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ի ուժերը չեն հեռանա նրա տարածքից:

«Ես չեմ կարծում, թե հակամարտությունը կլուծվի մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ (ՌԴ-ի նախագահ Վլադիմիր) Պուտինը դուրս չբերի (ուժերն) Ուկրաինայից»,- նոյեմբերի 10-ին ասել Է նա լրագրողներին արտասահմանյան շրջագայության մեկնելուց առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բայդենի խոսքը մեջբերում Է Սպտակ տան մամուլի միավորումը: Բայդենը նոյեմբերի 10-ին մեկնել Է արտասահմանյան շրջագայության, որի շրջանակներում նա կայցելի Եգիպտոս, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության պարփակ կոնվենցիայի կողմերի 27-րդ խորհրդաժողովին (COP-27), ինչպես նաեւ Կամբոջա, որտեղ կկայանան ԱՄՆ - ԱՍԵԱՆ գագաթնաժողովը եւ Արեւելյան Ասիայի երկրների գագաթնաժողովը: Դրանից հետո ԱՄՆ-ի նախագահը կմեկնի Ինդոնեզիա՝ Քսանի խմբի (G20) գագաթնաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում