Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Կայացավ «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի առաջին առկա հանդիպումը

Կայացավ  «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի 
առաջին առկա հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապագա Հայկական»-ի համաժողովին ընդառաջ նոյեմբերի 5-ին կայացավ  «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի առաջին առկա հանդիպումը՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանն ասաց, որ մինչ այս հանձնախմբի  բոլոր հանդիպումները եղել են առցանց ձևաչափով:

«Հանրային քննարկմանը պատշաճ նախապատրաստվելու, սցենարները մշակելու համար մենք ստեղծել ենք այս փորձագիտական հանձնախմբերը: Մեր նախորդ հանդիպումը նվիրված էր ցեղասպանության խնդրի ճանաչմանը: Մեր քննարկման հիմնական թեման է լինելու հայապահպանության խնդիրը որպես պատմական պատասխանատվություն»,-ասաց նա:

Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանն էլ հավելեց, որ պատմական պատասխանատվության մասին տարբեր գաղափարներ առցանց քննարկումների արդյունքում արդեն արձանագրվել են:

«Մենք հարուստ ժառանգություն ունենք թե՛ հոգևոր, թե՛ մշակութային իմաստով, և այդ ժառանգությանը շատերը ծանոթ չեն, և հետևաբար, իբրև պատմական պատասխանատվություն, պետք է այդ ժառանգությունը հստակեցնենք և կարողանանք երիտասարդ սերնդին փոխանցել վաղվա նպատակի համար»,-ասաց նա:

«Ապագա հայկական»-ի համաժողովը տեղի կունենա 2023թ.-ի մարտի 10-12-ը:

«Ապագա հայկական»-ի առաջին համաժողովին ընդառաջ ստեղծվել են երեք հանձնախմբեր՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն», «Բնակչության աճ»՝ իրենց շուրջը համախմբելով Հայրենիքի և Սփյուռքի ոլորտային հանրաճանաչ ու առաջատար մասնագետներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am