Միջազգային

Բլինկենը կարծում է, որ Ռուսաստանը կշարունակի շահագրգռված մնալ նավթի վաճառքով գների սահմանաչափի ներդրումից հետո

2 րոպեի ընթերցում

Բլինկենը կարծում է, որ Ռուսաստանը կշարունակի շահագրգռված մնալ նավթի վաճառքով գների սահմանաչափի ներդրումից հետո

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կպահպանի համաշխարհային շուկաներում նավթ վաճառելու շահագրգռվածությունը գների սահմանաչափի ներդրումից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը նման կարծիք հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՝ G7-ի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

«Ռուսաստանն ինչպես ուզի, որոշում կկայացնի, բայց ես կարծում եմ, որ նա շահագրգռված է էներգառեսուրսների վաճառքով: Սա լավ մեխանիզմ է շուկայում դրանց պահպանումն ապահովելու համար»,- ասել է նա։

Բլինկենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանին անհրաժեշտ է էներգակիրներ վաճառել՝ տնտեսությանը աջակցելու համար։

«Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարներն ավելի վաղ հայտարարել էին Ռուսաստանի Դաշնությունից նավթի գնային սահմանափակում սահմանելու մտադրության մասին։ Դրա համար նրանք ցանկանում են ստեղծել «լայն միջազգային կոալիցիա» և արգելել ռուսական նավթի ծովային փոխադրման համար որևէ ծառայությունների մատուցում, եթե այն վաճառվի կոալիցիայի կողմից համաձայնեցված սահմանաչափից բարձր գնով։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը սեպտեմբերի 1-ին լրագրողներին ասել էր, որ Մոսկվան կդադարեցնի նավթի և նավթամթերքի մատակարարումը այն երկրներին, որոնք կորոշեն սահմանափակել նավթի արժեքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում