Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Իրանի Շիրազ քաղաքի դամբարանում  20 մարդ Է զոհվել իրականացված պայթյունի հետեւանքով

Իրանի Շիրազ քաղաքի դամբարանում  20 մարդ Է զոհվել իրականացված պայթյունի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկչական գրոհ Է իրականացվել Շահ-Չերահ դամբարանում, որը գտնվում Է Իրանի Շիրազ քաղաքում: Գրոհի հետեւանքով զոհվել Է 20 մարդ, մի քանի տասնյակը վիրավորվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Մեհր» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանության ներկայացուցիչներին:

«Իրանի իշխանությունների տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին, օրվա երկրորդ կեսին երեք զինված մարդիկ ներխուժել են Շահ-Չերահ դամբարան եւ սպանել առնվազն 20 մարդու, մեծ թվով մարդիկ վերքեր են ստացել»,-գրում Է գործակալությունը: Նշվում Է, որ անվտանգության ուժերի աշխատակիցները երկու զինյալի են ձերբակալել հարձակմանը մասնակցելու կասկածանքով, երրորդը դեռեւս ազատության մեջ Է: Գործակալության տվյալներով՝ հարձակումը կատարել են ահաբեկիչները, որոնք օգտվել են վերջերս երկրում տեղի ունեցած անկարգություններից, ահաբեկչություն կատարելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am