Միջազգային

Կենտրոնական Ասիայի ղեկավարների եւ Եվրախորհրդի նախագահի հանդիպումը տեղի կունենա Աստանայում, հոկտեմբերի 27-ին

1 րոպեի ընթերցում

Կենտրոնական Ասիայի ղեկավարների եւ Եվրախորհրդի նախագահի հանդիպումը տեղի կունենա Աստանայում, հոկտեմբերի 27-ին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը կանցկացվի Աստանայում, հոկտեմբերի 27-ին: Այդ մասին հոկտեմբերի 26-ին հաղորդելէ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2022 թվականի հոկտեմբերի 27-ին պաշտոնական այցով Ղազախստան կայցելի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այցի ծրագիրը նախատեսումէ երկկողմ բանակցությունների անցկացում այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Այդ նույն օրը, նշում Է մամուլի ծառայությունը, Աստանայում «պլանավորվել Է Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների եւ Եվրախորհրդի նախագահի հանդիպումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում