Միջազգային

Ռուսաստանում կորոնավիրուսի երկու նոր տարատեսակ են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում կորոնավիրուսի երկու նոր տարատեսակ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի՝ երկրի համար նոր երկու գենոտարբերակ: Այդ մասին հոկտեմբերի 26-ին հայտնելէ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

«Շրջանառության մեջ հիմնական բաժինն առավելապես BA.4 եւ BA.5 գենոտարբերակներինն Է: Բայց անցած շաբաթ մենք հայտնաբերել ենք Ռուսաստանի Դաշնության համար երկու նոր գենոտարբերակներ՝ BQ.1-ը եւ BQ.1.1-ը: Դրանցից մեկը արտասահմանից Է բերվել Ռուսաստանի Դաշնություն»,-ասել Է Պոպովան:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակաբանական իրադրությունը Ռուսաստանում այսօրվա դրությամբ կառավարելի Է, հիվանդացության նվազում Է դիտվում հինգերորդ շաբաթն անընդմեջ:

«Նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակաբանական իրադրությունն այսօրվա դրությամբ կառավարելի Է, կարող եմ ասել, որ այն կայունանում Է: Մենք նվազում ենք դիտում հինգերորդ շաբաթն անընդմեջ»,-ասել Է նա:

Ռուսաստանում չի սպասվում քովիդով հիվանդացության կտրուկ աճ եւ չի պլանավորվում սահմանափակումներ մտցնել, հայտնել Է Պոպովան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում