Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Սունակը Զելենսկուն խոստացել է շարունակել հետագա աջակցությունն Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Սունակը Զելենսկուն խոստացել է շարունակել հետագա աջակցությունն Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակն առաջին հեռախոսազրույցն Է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում խոստացել Է շարունակել աջակցությունը Կիեւին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վարչապետը հայտարարել Է, որ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում իր գտնվելու ժամանակաշրջանում կշարունակի նույնչափ մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,-ասվում Է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի օֆիսի հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ Բրիտանիայի վարչապետը եւ Ուկրաինայի նախագահը «համաձայնել են անհրաժեշտության դեպքում շարունակել տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը» Ռուսաստանի դեմ:

Բացի այդ, Սունակը շուտով Զելենսկու հետ անձնական հանդիպման հույս Է հայտնել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]