Միջազգային

Իտալիայի նոր կառավարությունը երդմամբ ստանձնել է պարտականությունները

1 րոպեի ընթերցում

Իտալիայի նոր կառավարությունը երդմամբ ստանձնել է պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նոր կառավարությունը՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջիա Մելոնիի գլխավորությամբ, հոկտեմբերի 22-ին նախագահ Սերջիո Մատարելլայի ներկայությամբ Քվիրինալ պալատում հավատարմության երդում է տվել Հանրապետությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է RaiNews24 հեռուստաալիքը:

Նախարարներն ու վարչապետը երդվել են ծառայել Իտալիայի բարօրությանը և ստորագրել են համապատասխան երդումը։ Կառավարությունը երդում տալու պահից համարվում է գործող:

«Երդվում եմ հավատարիմ մնալ Հանրապետությանը, ենթարկվել Սահմանադրությանն ու օրենքներին և կատարել իմ պարտականությունները՝ բացառապես ժողովրդի շահերից ելնելով»,- ասված է երդման տեքստում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում