Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին Էներգամատակարարումը վերականգնվել Է. ՄԱԳԱՏԷ

Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին Էներգամատակարարումը վերականգնվել Է. ՄԱԳԱՏԷ

 ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զապորոժիեի ԱԷԿ-ի Էներգամատակարարումն արտաքին գծով վերականգնվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 18-ին ասվում Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարության մեջ:

«ԶԱԷԿ-ը վերականգնել Է միացումն Էլեկտրահաղորդման իր միակ մնացած գործող գծին (750 կիլովոլտ լարվածությամբ) այն բանից հետո, երբ այն երրորդ անգամ Էր կորել տասն օրվա ընթացքում»,-ասվում Է Գործակալության կայքում տարածված հայտարարության մեջ: Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ում հաղորդել են, որ  Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին Էներգամատակարարումը տասն օրվա մեջ դադարեցվել Էր արդեն երրորդ անգամ: ԱԷԿ-ն Էլեկտրականություն Է ստացել պահուստային համակարգի միջոցով: Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշոր ատոմակայանն Է Եվրոպայում, այն ունի վեց Էներգաբլոկ: Ներկայում կայանն ԷլեկտրաԷներգիա չի մշակում. սեպտեմբերի 11-ին դադարեցվել Է վերջին աշխատող ռեակտորը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am