Միջազգային

Արտահոսք է տեղի ունեցել «Բարեկամություն» խողովակաշարի լեհական հատվածում, որը նավթ է մատակարարում Գերմանիային

1 րոպեի ընթերցում

Արտահոսք է տեղի ունեցել «Բարեկամություն» խողովակաշարի լեհական հատվածում, որը նավթ է մատակարարում Գերմանիային

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհական Pern խողովակաշարային օպերատորի ավտոմատացման համակարգերը հոկտեմբերի 11-ի երեկոյան նավթի արտահոսք են հայտնաբերել «Բարեկամություն» խողովակաշարի արեւմտյան տեղամասի (Պլոցկից մոտավորապես 70 կիլոմետր հեռավորությամբ) երկու գծերից մեկում:

«Դա գիծ է, որով նավթէ ստանում Գերմանիան: Ներկայում պատահարի պատճառները հայտնի չեն, գազատարի վնասված հատվածն անջատված Է, երկրորդ գիծն աշխատում Է առանց փոփոխությունների»,-հաղորդել Է ընկերությունը:

Pern ենթակառուցվածքի մնացած տարրերը, այդ թվում՝ տեղամասը, որով նավթ Է փոխադրվում Գերմանիա, աշխատում են նախատեսված ռեժիմով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում