Միջազգային

ՄԱԿ-ը չի դադարեցնում իր գործունեությունն Ուկրաինայում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը չի դադարեցնում իր գործունեությունն Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ ազգերի կազմակերպությունը չի դադարեցնում իր գործունեությունն Ուկրաինայում՝ երկրում անվտանգության վատթարացման պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին:

«Ես կարող եմ հաստատել, որ ՄԱԿ-ը չի դադարեցրել իր գործունեությունն Ուկրաինայում»,-ասել է Վելուչին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ ասել է, որ առավոտյան ճշգրիտ կառավարվող զենքերով զանգվածային հարված է հասցվել ուկրաինական ենթակառուցվածքի օբյեկտներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում