Հասարակական

Անահիտ Ավանեսյանը կարևորում է տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը

1 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը կարևորում է տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորում է պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը:«Մենք պետք է կազմակերպենք նրանց ընթացիկ բժշկական օգնությունը, նրանց առաջնային օղակի ծառայությունները, պատվաստումները, ընթացիկ հսկողական այցերը: Մեր ամբողջական համակարգը պետք է հնարավորություն ունենա բոլոր կարիքները հոգալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ընթացքում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախարարը:

Նա նշեց, որ առողջապահական համակարգում անընդհատ ներդրում է կատարվում համակարգն ուժեղացնելու, կրթելու, բժշկական կենտրոնները վերազինելու ուղղությամբ, ինչպես նաև ստեղծելու մեխանիզմներ, որ բոլորը միասնական, կոորդինացված, արագ աշխատեն իրար հետ:

«Մենք անընդհատ աշխատանքներ ենք իրականացնում, և շատ կարևոր է նշել, որ այդ աշխատանքներն առանց լրացուցիչ ֆինանսավորման և մեր հանրային միջոցների հնարավոր չէ: Մենք ամեն տարի տեսնում ենք, որ մեր բյուջեում առողջապահական ծախսերը աճ են գրանցում»,-հավելեց Ավանեսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում