Միջազգային

Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում. Զելենսկի

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում. Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան այսօր արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Տելեգրամ»-ում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ։

«Մենք (Ուկրաինան և ՆԱՏՕ-ն- խմբ.) վստահում ենք միմյանց: Մենք օգնում ենք միմյանց, և մենք պաշտպանում ենք միմյանց։ Սա դաշինք է դե-ֆակտո: Այսօր Ուկրաինան հայտ է ներկայացնում, որպեսզի դա լինի դե-յուրե, ըստ ընթացակարգի, որը համապատասխանում է մեր արժեքին, պաշտպանելու մեր ամբողջ երկիրը՝ արագացված կարգով»,- հայտարարել է Զելենսկին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում