Միջազգային

Նորվեգիան հաղորդել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար սահմանների հնարավոր փակման մասին

2 րոպեի ընթերցում

Նորվեգիան հաղորդել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար սահմանների հնարավոր փակման մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի իշխանություններն ուժեղացնում են հսկողությունն ու բարձրացնում պատրաստականությունը Ռուսաստանի հետ սահմանին եւ անհրաժեշտության դեպքում կարող են այն փակել ռուսաստանցի զբոսաշրջիկների համար այնպես, ինչպես դա արել Է Ֆինլանդիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Նորվեգիայի արդարադատության եւ արտակարգ իրավիճակների նախարար Էմիլիե Էնգեր Մելը:

«Անհրաժեշտության դեպքում մենք արագ կերպով կփակենք սահմանը եւ փոփոխությունները կարող են տեղի ունենալ ամենակարճ ժամկետներում: Ֆինլանդիայի համեմատությամբ ավելի քիչ մարդիկ են ժամանում Նորվեգիա, եւ այստեղ իրադրությունն այլ Է: Ստուրսկուգը մեր միակ սահմանային կետն Է Ռուսաստանի հետ սահմանին»,-մեջբերվում Է նախարարի խոսքը թագավորության արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:

Մելը նաեւ հայտարարել Է, որ իշխանությունները սերտ երկխոսություն են վարում ոստիկանության եւ մաքսատան հետ այն բանի շուրջ, թե ինչ Է տեղի ունենում սահմանին, եւ հանգամանորեն ստուգում են բոլորին, ովքեր ժամանում են: Ինչպես ասվում Է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ, ներկայում կառավարությունը բարձրացնում Է պատրաստականությունը եւ հսկողությունը նորվեգա-ռուսական սահմանին՝ այս սահմանն անօրինականորեն հատելու աճող ռիսկի կապակցությամբ:

Ռուսաստանի հետ Նորվեգիայի սահմանն ունի 198 կիլոմետր երկարություն եւ անցնում Է հիմնականում Պասվիկ գետով: Նորվեգիայի կառավարությունը հայտարարում Է, որ պատրաստ Է այն նույն միջոցներին, որն արդեն սահմանել Է Ֆինլանդիան, բայց դեռ հետեւելու Է իրադրությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում