Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ՍԴՀԿ-ն հանդիսավոր միջոցառմամբ նշեց հիմնադրման 135-ամյակը

ՍԴՀԿ-ն հանդիսավոր միջոցառմամբ նշեց հիմնադրման 135-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հիմնադրման 135-ամյակը նշեց հանդիսավոր միջոցառմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 24-ին կազմակերպված միջոցառմանը կուսակցությանը շնորհավորական ուղերձներ էին հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բարձր գնահատանքի է արժանի ոչ միայն Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության գործունեությունն ու պատմությունը, այլ նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Մասնավորապես, անգնահատելի է կուսակցության ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է ՍԴՀԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի լուծման գործում»,- ասված էր վարչապետի շնորհավորական ուղերձում :

Նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ իր ուղերձում նշել է, որ Հնչակյան կուսակցությունն իր հովանու տակ է համախմբել ազգային, պետական գործիչների, ովքեր անմնացորդ կերպով ծառայել են հայրենապահպանությանը՝ թե զենքով, թե իրենց կրթամշակութային ու հասարակական-քաղաքական գործունեությամբ:

«Հիմնադրման օրվանից ի վեր Հնչակյան կուսակցությունն ամենաակտիվ կերպով ձեռնամուխ եղավ հայ ազգային, քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման գործին: Տասնամյակներ շարունակ Հնչակյան կուսակցությունն իր հովանու տակ է համախմբել ազգային, պետական գործիչների, ովքեր անմնացորդ կերպով ծառայել են հայրենապահպանությանը՝ թե զենքով, թե իրենց կրթամշակութային ու հասարակական-քաղաքական  գործունեությամբ:

Շնորհավորում եմ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամներին ու համակիրներին կուսակցության 135-ամյակի առթիվ և մաղթում եմ հաջողություններ ու ձեռքբերումներ` հանուն մեր ընդհանուր ազգային նպատակների իրագործման, հանուն հզոր ու զարգացող Հայաստանի»,- ասել է Խաչատուրյանը:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանն ընդգծեց՝ երկրի համար դժվարին պահերին կարևորում են միասնականությունը, համախմբվածությունը:

«Պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր ներդրումն ունենանք երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար»,- նշեց  Սարաֆյանը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am