1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հռոմի Պապն Ադրբեջանին ու Հայաստանին երկխոսության ու խաղաղության կոչ է արել

Հռոմի Պապն Ադրբեջանին ու Հայաստանին երկխոսության ու խաղաղության կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա իր ուղերձի ընթացքում աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած մարտերի զոհերի համար՝ երկխոսության և խաղաղության կոչ անելով։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Vatican News-ը:

Նա նաև խնդրել է բոլորին շարունակել աղոթել Ուկրաինայի և աշխարհի բոլոր մասերի համար, որոնք պատերազմի մեջ են:

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր հոգևոր մտերմությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին կռիվների հետևանքով զոհերի ընտանիքներին: Նա կոչ է արել երկու կողմերին հարգել հրադադարը:

Հռոմի պապը խոսել է Սուրբ Պետրոսի մոտ հավաքված ուխտավորների հետ՝ ընդգծելով, որ խաղաղությունը հնարավոր է, երբ զենքերը լռեցվեն և սկսվի երկխոսությունը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով:

Սեպտեմբերի 16-ին հայտարարվել է, որ հայկական կողմի զոհերի թիվը 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: 10-ից ավելի զինծառայող գերեվարված է։ Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 32 զինծառայողի մարմին։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]