Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պեսկովը հերքել Է Հնդկաստանի համար գների առավելակետից հրաժարվելու դեպքում նավթի հնարավոր զեղչի վերաբերյալ հաղորդագրությունները

Պեսկովը հերքել Է Հնդկաստանի համար գների առավելակետից հրաժարվելու դեպքում նավթի հնարավոր զեղչի վերաբերյալ հաղորդագրությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել Է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե Մոսկվան պատրաստ Է Հնդկաստանին ավելի ցածր գներով նավթ մատակարարել, եթե Նյու Դելին չպաշտպանի ՌԴ-ից Էներգակիրների «գների առավելակետի» սահմանման շուրջ G7-ի պլանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ոչ, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իսկությանը»,-ասել Է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ավելի վաղ Business Standard թերթը, վկայակոչելով Հնդկաստանի ԱԳՆ-ի աղբյուրների, հաղորդել Է, որ ՌԴ-ն Հնդկաստանին առաջարկել Է իրենից նավթ գնել ավելի ցածր գնով, եթե Նյու Դելին դեմ հանդես գա նավթի առավելագույն գների հարցում G7-ի երկրների նախաձեռնությանը: Նշվում Է, որ նավթի զեղչերն իբր բարձր կլինեն, քան նրանք, որոնք վերջին երկու ամիսներին առաջարկել Է Իրաքը: Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն հայտարարել Է, որ Հնդկաստանը չի միացել Մոսկվայի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին, սակայն նա դեռ չի բացառել, որ կարող Է միանալ ռուսական նավթի առավելագույն գնի սահմանման շուրջ ջանքերին:

Օգոստոսի վերջին Հնդկաստան կատարած այցից հետո Ադեյեմոն հայտնել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հնդկաստանին առաջարկել Է միանալ ռուսական նավթի գների սահմանափակման ջանքերին, նշելով, որ Դելին «մեծ հետաքրքրություն Է դրսեւորել» առաջարկի նկատմամբ: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդել Է Economic Times հրատարակությունը, վկայակոչելով աղբյուրների, Հնդկաստանը ամերիկյան առաջարկությունը պաշտպանելու հնարավորությունը  կքննարկի միայն այն դեպքում, եթե երաշխավորվեն մատակարարումներն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Վենեսուելան ու Իրանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am