Միջազգային

Վուչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն Սերբիայից պահանջում է ընտրություն կատարել Ռուսաստանի և Արեւմուտքի միջև

1 րոպեի ընթերցում

Վուչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն Սերբիայից պահանջում է ընտրություն կատարել Ռուսաստանի և Արեւմուտքի միջև

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության առաջատար երկրները ԱՄՆ-ի աջակցությամբ Սերբիայից պահանջել են ընտրություն կատարել Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Վուչիչի խոսքով՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի աջակցությամբ արեւմտյան մեծ ուժերը «դժվար զրույցի» ժամանակ հայտարարել են, որ այժմ Եվրոպայում ընթացող հակամարտության ֆոնին բոլոր երկրները պետք է կողմնորոշվեն, թե ում կողմից են մնալու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում