Միջազգային

Եվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային տրամադրել 5 մլրդ եվրոյի օգնություն

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային տրամադրել 5 մլրդ եվրոյի օգնություն

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը ԵՄ-ի խորհուրդ է ներկայացրել Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու առաջակություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Ուկրաինայում իրադրությունը պահանջում է մեր լիակատար աջակցությունը: Այսօր Եվրահանձնաժողովն առաջարկեց Ուկրաինային տրամադրել լրացուցիչ 5 միլարդ եվրո մակրոֆինանսական օգնություն՝ բացի արդեն երկրին տամադրված 10 միլարդ եվրո ֆինանսական, հումանիտար եւ ռազմական օգնությունից»,- գրել է նա Twitter-ի՝ իր Էջում:

Հունիսին ԵՄ-ի երկրները հայտարարել են Ուկրաինային արտոնյալ վարկերի տեսքով լրացուցիչ 9 միլիարդ եվրո լրացուցիչ տնտեսական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին: Դրանից ներկայումս հատկացվել Է 1 միլիարդ եվրո: Մնացած միջոցներն առայժմ հավանություն չեն ստացել ԵՄ-ի խորհրդի կողմից: Եվրահանձնաժողովի ներկայիս առաջարկությունն այդ խոստումը մասնակիորեն իրականացնելու փորձ Է, եթե այն ստանա ԵՄ-ի խորհրդի հավանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում