Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ահաբեկչությունը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ահաբեկչությունը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել Է ահաբեկչական գրոհը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ, ասված Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում Է Քաբուլում գրոհը ՌԴ-ի դեսպանատան անմիջական մերձակայքում»,- նշված Է փաստաթղթում:

Դյուժարիկն ընդգծել Է, որ Գուտերիշը «ցավակցություններ Է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում Է մաղթում տուժածներին»: ՌԴ-ի ԱԳՆ-ն հայտնել Է, որ սեպտեմբերի 5-ին Քաբուլի ժամանակով 10:50-ին Քաբուլում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի մուտքի անմիջական մերձակայքում անհայտ զինյալը գործի Է դրել պայթուցիկ սարք, ինչի հետեւանքով զոհվել են դիվանագիտական ներկայացուցչության երկու աշխատակիցներ, աֆղան քաղաքացիների շրջանում նույնպես կան տուժածներ:

Քաբուլի ոստիկանության մամուլի կենտրոնի պետ Խալիդ Զադրանն իր կողմից հայտնել Է, որ Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մերձակայքում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է վեց մարդ, այդ թվում «Թալիբանի» չորս զինյալներ եւ դեսպանության երկու աշխատակիցներ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ստանձնել են Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ պայթյունի պատասխանատվությունը, հայտնում են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով ահաբեկիչների տարածած հայտարարությունը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]