Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հեռացել Է Զոպորոժիեի ԱԷԿ-ից

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հեռացել Է Զոպորոժիեի ԱԷԿ-ից

 ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության հիմնական մասը հեռացել Է Զոպորոժիեի ատոմակայանից, կայանում երկու մասնագետներ են մնացել մշտական հիման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ռուսաստանցի փորձագետ-ատոմագետ Ռենատ Կարչաան, որն ուղեկցում Է պատվիրակության անդամներին:

«Պատվիրակությունը մեկնեց: (…) Երկու անդամներ մնացին»,- ասել Է նա՝ հավելելով, որ փորձագետները կայանում կգտնվեն մշտական հիման վա: ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ Էին ժամանել սեպտեմբերի 1-ին: Ինչպես հայտնել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, իրենք կարողացել են իրավիճակի մասին  հանգուցային տվյալներ ստանալ կայանում: Փորձագետները կշարունակեն աշխատանքը, քանի որ շատ հարցեր պահանջում են ավելի մանրամասն քննարկում: Ուղեւորության ընթացքում Գրոսին շփվել Է Էներգոդարի բնակիչների հետ, որտեղ գտնում Է կայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am