Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Տեղի է ունեցել «Starmus VI» փառատոնի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը

Տեղի է ունեցել «Starmus VI» փառատոնի կազմակերպման միջգերատեսչական 
հանձնաժողովի ամփոփիչ նիստը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Starmus VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է ներկաներին Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն առանձնակի ուշադրության է արժանացնում կրթության եւ գիտության ոլորտը:  Հակոբ Արշակյանի խոսքով՝ «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացումը եւս գիտության զարգացման կարեւորագույն նախաձեռնություններից է:

«Փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի եւ հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները քննարկել են փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումների անցկացմանն առնչվող տեխնիկական եւ բովանդակային բազմաբնույթ հարցեր:

Նիստի ավարտին ամփոփելով բոլոր առաջարկներն ու դիտողությունները՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է նման լայնամասշտաբ եւ հեղինակավոր միջոցառման պատշաճ կազմակերպումն ու անցկացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նիստին մասնակցել է նաեւ փառատոնի համահիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]