Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

 ՄԱԳԱՏԷ-ն մտադիր Է մշտական ներկայացուցչություն կազմակերպել Զոպորոժիեի ԱԷԿ-ում

 ՄԱԳԱՏԷ-ն մտադիր Է մշտական ներկայացուցչություն կազմակերպել Զոպորոժիեի ԱԷԿ-ում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մտադրություն ունի մշտական ներկայացուցչություն կազմակերպել Զապորժիեի ատոմակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին հայտարարել Է ՄԱԳԱՏ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, որի խոսքը մեջբերում Է  Reuters գործակալությունը:

«Դա այն կարեւորագույն բաներից մեկն Է, որը ես ցանկանում եմ անել, եւ ես դա կանեմ»,- հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը  պատվիրակության՝ կայան մեկնելուց առաջ: Նա նշել Է, որ պատվիրակությունը «վերջապես մեկնում Է վեց ամսվա լարված ջանքերից հետո» եւ պլանավորում Է կայանում անցկացնել «մի քանի օր»:

«Մեր հանդեպ շատ կարեւոր խնդիր Է կանգնած. գնահատել այնտեղ իրական իրավիճակը եւ օգնել կայունացնելու այն: (…) Մենք մեկնում ենք ռազմական գործողությունների գոտի, ինչը պարզորոշ երաշխիքներ Է պահանջում ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից, այլեւ Ուկրաինայից: Մեզ հաջողվեց ստանալ դրանք»,- հավելել Է Գրոսին: Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել Է, որ ՄԱԱՏԷ-ի պատվիրակության ավտոշարասյունն օգոստոսի 31-ի առավոտյան մեկնել Է Կիեւից  եւ ուղղություն վերցրել դեպի Էներգոդար՝  Զապորոժիեի ատոմակայան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am