Միջազգային

Սիրիային հասցված ԱՄՆ-ի ավիահարվածները կապված չեն Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման բանակցությունների հետ

2 րոպեի ընթերցում

Սիրիային հասցված ԱՄՆ-ի ավիահարվածները կապված չեն Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման բանակցությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարվածները Սիրիայի տարածքի օբյեկտներին, որոնք, ինչպես պնդվում Է, կապված են իրանական Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հետ, կապված չեն Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունների հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Քոլին Քոլը: «ԱՄՆ-ի ավիահարվածները Սիրիայի արեւելքում ուղերձ են Իրանին եւ Թեհրանի կողմից աջակցվող աշխարհազորայիններին, որոնք այս ամսին գրոհել են ամերիկյան զորքերի վրա, իսկ այս տարի՝ մի քանի անգամ»,-Քոլն օգոստոսի 24-ին հայտարարել Է լրագրողներին: Նա հավելել Է, որ սա դարձել Է այն բանի ցուցադրությունը, որ «Միացյալ Նահանգներն առանց տատանումների իրեն կպաշտպանի իրանական ու Իրանի կողմից աջակցվող ագրեսիայից, երբ դա տեղի ունենա»:

Ինչպես նախօրյակին հաղորդել Է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը նախագահ Ջո Բայդենի ցուցումով հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքի օբյեկտներին, որոնք, ինչպես պնդվում Է, կապված են Դեյր Էզ Զորի նահանգում ԻՀՊԶ-ի հետ: Associated Press (AP) գործակալությունը հաղորդել Է, որ դրանից շատ չանցած հրթիռակոծության են ենթարկվել Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող ամերիկյան երկու ռազմակայանները, որոնք տեղակայված են նավթի ու գազի խոշոր հանքավայրերի մերձակայքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում