Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շոլցը մտադիր է Կանադայում համաձայնության գալ ռուսական հումքին փոխարինող մատակարարումների շուրջ

Շոլցը մտադիր է Կանադայում համաձայնության գալ ռուսական հումքին փոխարինող 
մատակարարումների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կանադա կատարած այցի ժամանակ մտադիր Է համաձայնություն ձեռք բերել ռուսականի հումքին փոխարինող մատակարարումների շուրջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին այս հայտարարությամբ նա հանդես Է եկել Մոնրեալ ժամանելուց հետո:

«Երկիրը (Կանադան) նույնպիսի հարուստ օգտակար հանածոներ ունի, ինչպես եւ Ռուսաստանը, միայն այն տարբերությամբ, որ սա հուսալի ժողովրդավարություն Է»,- մեջբերում Է կանցլերի խոսքը DPA գործակալությունը:

«Այս կերպ մենք մեզ համար բացում ենք համագործակցության նոր ոլորտներ: Մենք ցանկանում ենք սերտորեն փոխգործակցել հատկապես կանաչ ջրածնի հիման վրա տնտեսության կազմակերպման հարցում»,- ասել Է Շոլցը լրագրողներին:

DPA-ն ճշտում Է,որ կանցլերի այցի ժամանակ պլանավորվում Է Գերմանայի եւ Կանադայի միջեւ համաձայնագրի ստորագրում կանաչ ջրածնի արտադրության եւ փոխադրման բնագավառում սերտ կոոպերացիայի շուրջ: Բացի դրանից, կքննարկվի Կանադայից Գերմանիա հեղուկացված բնական գազի, ինչպես նաեւ այնպիսի միներալների եւ մետաղների մատակարարումների հարցը, ինչպիսիք են նիկելը, կոբալտը, լիթիումը եւ գրաֆիտը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]