Միջազգային

Սոչիի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Սոչիի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկվել, սակայն այն չի խաթարել օդանավակայանի աշխատանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին, ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կենցաղային շենքում բռնկված հրդեհը տեղայնացվել է:

«Օդանավակայանի տարածքում ոչինչ չի այրվում, այդ հատվածում հրդեհվել է կենցաղային շինություն, հրդեհն արդեն տեղայնացվել է, տեղեկությունը ճշտվում է»,- հայտնել են նախարարությունից։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ էր հայտնվել, որի կադրերում երեւում էր, թե ինչպես է հրդեհ բռնկվում Ադլերի Սոչիի օդանավակայանի մոտ։ Օգտատերերի խոսքով՝ հրդեհվել են կոոպերատիվ ավտոտնակներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում