«Երևանյան բեսթսելեր». «Շունն ու կատուն»՝ առաջատար. Մանկական, հուլիս, 2022
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է «Շունն ու կատուն»գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Երկրորդ հորիզոնականում է«Հայկականհեքիաթներ»գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:
Երրորդ հորիզոնականում էԿառլո Կոլլոդիի«Պինոկիո»-ն:Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը:Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:
Ռադյարդ Քիփլինգի «Մաուգլին»չորրորդ տեղում է: Քիփլինգը երկար տարիներ ապրել է Հնդկաստանում, տեղացիներից լսել շատ ավանդույթներ, որոնց թվում և այն տղայի մասին, որն ապրել է գայլերի ոհմակում։ Հենց այդ ավանդությունն էլ Քիփլինգն օգտագործել է «Մաուգլի» հեքիաթը գրելիս։
Հինգերորդ հորիզոնականում էՋաննի Ռոդարիի«Երկնագույն նետը»: Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:
Վեցերորդ տեղում է«Բոքոնիկը»գիրքը:Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է շատ ժողովուրդների մոտ: Ունի իր նմանակները ռուսական և ուկրաինական բանահյուսություններում։ Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Յոթերորդ հորիզոնականում է«Ովէապրումտնակում»հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի՜ սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Ութերորդ տեղում էԳրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկը»։ Առաջին անգամ տպագրվել է 1812 թ. ։ Հեքիաթում ընթերցողը հանդիպում է այնպիսի տարրերի, ինչպիսիք են կախարդական հայելին, թունավոր խնձորը, ապակե դագաղը, գործող կերպարներից են Չար թագուհին և յոթ թզուկները։
Հովհաննես Թումանյանի«Փիսիկի գանգատը»ստեղծագործությունը իններորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:
Տասներորդ հորիզոնականում«Երեքխոզուկները»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | * | ![]() |
«Շունն ու կատուն» |
Բուկինիստ | 88 |
2 | +3 | ![]() |
«Հայկական հեքիաթներ» | GSM | 82 |
3 | +5 | ![]() |
Կառլո Կոլլոդի «Պինոկիո» |
Բուկինիստ | 69 |
4 | +5 | ![]() |
Ռադյարդ Քիփլինգ, «Մաուգլին» | Բուկինիստ | 63 |
5 | * | ![]() |
Ջաննի Ռոդարի, «Երկնագույն նետը» | Զանգակ | 62 |
6 | * | ![]() |
«Բոքոնիկը» |
Բուկինիստ | 61 |
7 | -5 | ![]() |
«Ով է ապրում տնակում» |
Բուկինիստ | 58 |
8 | * | ![]() |
Գրիմ եղբայրներ, «Սպիտակաձյունիկը» |
Բուկինիստ | 51 |
9 | * | ![]() |
Հովհաննես Թումանյան, «Փիսիկի գանգատը» |
Բուկինիստ | 51 |
10 | * | ![]() |
«Երեք խոզուկները» |
Բուկինիստ | 49 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն«Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» (044-53-74-74),«Ֆենիքս» (011-323-327)գրախանութների և գրատների ցանցերը: