Հասարակական

Մեքսիկայի դեսպանությունը ցավակցել է Հայաստանի ժողովրդին և կառավարությանը

1 րոպեի ընթերցում

Մեքսիկայի դեսպանությունը ցավակցել է Հայաստանի ժողովրդին և կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Մեքսիկայի դեսպանությունը (նստավայրը՝ Մոսկվա) ցավակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մեքսիկայի դեսպանատան թվիթերյան գրառումը:

«Մեքսիկայի դեսպանությունը իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին և կառավարությանը, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում բոլոր նրանց, ովքեր տուժել են «Սուրմալու» շուկայում տեղի ունեցած պայթյունից», - նշված է գրառման մեջ:

Ըստ վերջին տվյալների՝ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 16 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կան նաև անհետ կորածներ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում