Միջազգային

ԱՀԿ-ն նոր անվանումներ է տվել կապիկի ծաղիկ վարակի տարբերակներին

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն նոր անվանումներ է տվել կապիկի ծաղիկ վարակի տարբերակներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապիկի ծաղիկ վարակի տարբերակները սկսել են տարբերակվել նոր ձևով՝ անունները փոխարինելով հռոմեական թվերով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքը։

Համապատասխան որոշումը կայացրել են միջազգային կազմակերպության փորձագետները։

Այդ կապակցությամբ կապիկի ծաղիկ վարակի տարբերակները հանրության կողմից կդադարեն ասոցացվել Աֆրիկայի այն շրջանների հետ, որոնց անունով էլ դրանք անվանվել էին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում