Ճամբարակ քաղաքում կհիմնանորոգվի 5 բազմաբնակարան շենքի տանիք
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի 5 բազմաբնակարան շենքի տանիք։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 130 միլիոն 362 հազար դրամ, որի 62 տոկոսը կամ 80 միլիոն 978 հազար 600 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 38 տոկոսը կամ 39 միլիոն 108 հազար 600 դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ հիմնանորոգել Ճամբարակ քաղաքի Բաղրամյան-13, Տիգրան Մեծի-4, 8, 30 եւ Գարեգին Նժդեհի-21 բազմաբնակարան շենքերի տանիքները։ Ծրագրի իրականացման արդյունքում թիթեղապատմամբ կհիմնանորոգվի 5 բազմաբնակարան շենքի տանիք։
Ծրագրի իրականացման շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկայում։
Խոսրով Խլղաթյան