Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Լիտվայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Լիտվայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Delfi-ն՝ այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ: Լիտվայի առողջապահության նախարարությունը պատվիրել է կապիկի ծաղիկի դեմ մոտ 14 հազար պատվաստանյութ: Լիտվայում ծաղիկի դեմ պատվաստումները դադարեցվել են 1980-ականներից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ մայիսից սկսած ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի մոտ 18 հազար դեպք, դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Եվրոպայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am