Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի աշխարհում սովի դեմ պայքարի համար

Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի աշխարհում սովի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան մեծացնում Է ֆինանսական օգնությունն աշխարհում սովի դեմ պայքարի նպատակով: Ինչպես օգոստոսի 1-ին հայտնել են Funke խմբագրական խմբի թերթերը, Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի մարտին խոստացված 430 միլիոն եվոյի փոխարեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այդ միջոցները զարգացող երկրներին հնարավորություն են ընձեռում դառնալու ավելի անկախ»,- հայտարարել Է Գերմանիայի համագործակցության եւ զարգացման գործերով նախարար Սվենյա Շուլցեն:

Միջոցները կուղղորդվեն «այնտեղ, որտեղ դրանց կարիքը մեծ Է», օրինակ, երաշտից տուժած երկրներ՝ Քենիա, Սուդան եւ Եթովպիա: Ենթադրվում Է, որ աջակցություն ցույց կտրվի նաեւ այն երկրներին, որոնք խիստ տուժել են կլիմայի փոփոխությունից եւ զինված հակամարտություններից: Խոսքը վերաբերում Է, օրինակ, Սահելի տարածաշրջանին եւ Մերձավոր Արեւելքի երկրներին: Միջոցների բաշխումը կկատարվի հումանիտար կազմակերպությունների միջնորդությամբ, որոնք գործում են ՄԱԿ-ի հովանու ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]