Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարեն Անդրեասյանը ներկայացրեց, թե ինչ փուլում են սահմանադրական բարեփոխումների համար մեկնարկած աշխատանքները

Կարեն Անդրեասյանը ներկայացրեց, թե ինչ փուլում են սահմանադրական 
բարեփոխումների համար մեկնարկած աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս փուլում տարբեր հանդիպումների շրջանակներում աշխատանքներ է տանում Երևանում և մարզերում՝ հավաքագրելու խնդիրներն ու նախանշելու լուծումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության հուլիսի 28-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Հիմա հանձնաժողովն ակտիվ աշխատում է մարզերում և Երևանում՝ տարբեր հանդիպումների շրջանակներում: Հանձնաժողովի 5 անդամները կհավաքեն ամբողջ խնդիրներն ու լուծումները  և սեպտեմբերից կսկսեն  ուղիղ եթերում ներկայացնել Սահմանադրական բարեփոխումների խորհրդին, բոլորիս»,-ասաց Անդրեասյանը:

Նախարարը ժամկետների հետ կապված հստակ ոչինչ չխոստացավ: Ըստ նրա՝ ժամկետները կախված են աշխատանքների դինամիկայից:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am