Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 6900 նոր դեպք

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 6900 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 6921 դեպք, մահացել է 26 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանում վիրուսից մահերի թիվը հասել է 141 հազար 650-ի: Գրանցված 6921 նոր դեպքից 726-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ երկրում արձանագրված ընդհանուր 7 մլն 319 հազար 322 դեպքից 7 մլն 72 հազար 359-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 834 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 64 մլն 738 հազար 288 քաղաքացի, երկրորդ չափաբաժինը՝ 58 մլն 102 հազար 579 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 28 մլն 919 հազար 75-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am