Միջազգային

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն հուլիսի 21-ից

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն հուլիսի 21-ից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կհամաձայնեցվեն հուլիսի 21-ին, ինչից հետո կհրապարակվեն պաշտոնական ամսագրում և ուժի մեջ կմտնեն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Չեխիայի պատվիրակությունը, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում:

Եվրամիության մշտական ներկայացուցիչները հուլիսի 20-ին կայացած նիստում հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Յոթերորդ փաթեթում ներառվել է Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելքը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը տեղեկացրել էր Ռուսաստանի դեմ նոր միջոցների նախապատրաստման մասին, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են նաև ռուսական ոսկու ներկրման արգելքը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ առաջարկել է ընդլայնել այն անձանց և ընկերությունների ցուցակները, որոնք ենթակա են ԵՄ սահմանափակումների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում