Միջազգային

Իրաքի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցային գործընթացը

1 րոպեի ընթերցում

Իրաքի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցային գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը եւ նրա իրաքցի պաշտոնակից Ֆաուդ Հուսեյնը վարել են երկկողմ հեռախոսազրույց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին այդ մասին հայտնել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Իրանի եւ Իրաքի արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում երկկողմ հարաբերությունների բնագավառում, ինչպես նաեւ տարածաշրջանի խնդիրներ, ներառյալ Թեհրանի եւ Էր Ռիադի բանակցությունները»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նաեւ նշվում Է, որ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը «բարձր Է գնահատել Իրաքի ձգտումը եւ կառուցողական դերը տարածաշրջանային երկխոսության խրախուսման եւ կայունության ամրապնդման հարցում»:

2021 եւ 2022 թվականների ընթացքում Թեհրանը եւ Էր Ռիադը բանակցություններ են վարել հարաբերությունների նորմալացման հնարավորության շուրջ, կայացել Է հինգ հանդիպում Բաղդադում: Վերջին փուլը տեղի Է ունեցել ընթացիկ տարվա ապրիլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում