Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լապիդը եւ Բայդենն ավարտել են երկկողմ հանդիպումը Երուսաղեմում՝ քննարկելով Իրանի եւ անվտանգության հարցեր

Լապիդը եւ Բայդենն ավարտել են երկկողմ հանդիպումը Երուսաղեմում՝ քննարկելով Իրանի եւ անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում ավարտվել Է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի երկկողսմ հանդիպումը: Զրույցի ընթացքում նրանք քննարկել են Մերձավոր Արեւելքի անվտանգությունը եւ Իրանին հակազդումը:

«Մենք խոսեցինք (…) Սաուդյան Արաբիայի մասին, ավելի անվտանգ կոալիցիա կառուցելու փորձի մասին այստեղ՝ Մերձավոր Արեւելքում, որը վաղուց անհրաժեշտ Է»,- ամփոփելով զրույցի արդյունքները՝ ասել Է Լապիդը, որի խոսքը մեջբերում Է The Times of Israel թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զրույցի կարեւոր թեմա դարձավ հակազդումն իրանական միջուկային ծրագրին, շարունակել Է նա: Ինչպես ընդգծել Է Իսրայելի վարչապետը, կողմերը քննակել են «իրանական սպառնալիքը» եւ իրենց կարծիքով ճիշտ քայլերը, որոնք նպատակամղված են այն բանին, որպեսզի Թեհրանին թույլ չտրվի լրացնել միջուկային զենքը:

«Այդ բանում մեր տեսակետները համընկնում են»,- նշել Է Լապիդը: Իր հերթին Բայդենը Լապիդին հավաստիացրել Է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելի անվտանգությանը: «Ես ասացի այն մյասին, թե որքան կարեւոր Է Իսրայելի համար, իմ տեսակետով, ինտեգրացված լինել տարածաշրջանում եւ ավարտել այդ ինտագրացումը: (…) Մեր վարչակազմը եւ, ես կարծում եմ, ամերիկյան հասարակայնության ճնշող մեծամասնությունը, ոչ միայն իմ վարչակազում, լիովին հանձնառու ենք ձեր անվտանգությանը, (…) առանց որեւիցե կասկածի այդ հարցի շուրջ»,- ասել Է Միացյալ Նահանգների նախագահը:

Բայդենը եւ Լապիդը չեն պատասխանել լրագրողների հարցերին, նշում Է The Times of Israel-ը: Երկկողմ հանդիպման ավարտից հետո քաղաքական գործիչներն անցել են ընդլայնված կազմով խորհրդակցության՝ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ: Ավելի ուշ սպասվում Է I2U2 խմբի առցանց գագաթնաժողովը, որի մեջ մտնում են Իսրայելը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ ԱՄՆ-ը:

Դրանից հետո պլանավորված Է Լապիդի եւ Բայդենի համատեղ մամուլի ասուլիսը: Սպիտակ տան ղեկավարը հուլիսի 13-ին ժամանել Է Իսրայել՝ սկսելով պաշտոնն ստանձնելուց հետո առաջին մերձավորարեւելյան շրջագայությունը: Հուլիսի 13-ից մինչեւ 16-ը նա կայցելի Իսրայել, Հորդանան գետի արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]