Միջազգային

Բայդենը ժամանել է Իսրայել

1 րոպեի ընթերցում

Բայդենը ժամանել է Իսրայել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը չորեքշաբթի վայրէջք է կատարել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում, որտեղ այս պահին սկսվում է ամերիկացի առաջնորդի դիմավորման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Բայդենին դիմավորում են Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը, Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և իսրայելական կառավարության այլ նախարարներ:

Բայդենը երեքշաբթի օրը սկսել է պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին շրջագայությունը Մերձավոր Արևելք։ Հուլիսի 13-ից 16-ը նա կայցելի Իսրայել, Արևմտյան ափ և Սաուդյան Արաբիա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում