Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Պետդեպարտամենտը հուսով Է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը մինչեւ  օգոստոս կվավերացնի ՆԱՏՕ-ի ընդլայնման արձանագրությունները

Պետդեպարտամենտը հուսով Է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը մինչեւ  օգոստոս կվավերացնի ՆԱՏՕ-ի ընդլայնման արձանագրությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների վարչակազմը հույս ունի, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատն առաջիկա շաբաթներին կհասցնի հավանություն տալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը: Հուլիսի 12-ին այդ մասին հայտարարել Է պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի International Student House («Միջազգային ուսանողական տուն») ոչ առեւտրային կազմակերպության միջոցառմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես հուսով եմ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը կվավերացնի (ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի) անդամակցումը մինչեւ օգոստոսին արձակուրդ գնալը: Հաշվի առնելով մնացած բոլոր բաները, այսինքն՝ նրանց օրակարգում, ես համոզված չեմ, որ դա նրաց կհաջողվի, բայց ես հույս ունեմ: Ինձ թվում Է՝ մնացած երկրները նույնպես շատ արագ շարժվում են դեպի դա»,- ասել Է նա: ԱՄՆ-ի Կոնգերսի վերին պալատն արձակուրդում կլինի օգոստոսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 5-ի ընկած ժամանակամիջոցում:

Ֆինլանդիայի եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Պեկկա Հաավիստոն եւ Անն Լինդեն եւ ԱՏՕ-ի 30 երկրների ներկայացուցիչները հուլիսի 5-ին ստորագրել են արձանագրություններ Հյուսիսատլանտյան դաշինքին երկու հյուսիսային երկրների անդամակցության մյասին: Հելսինկին եւ Ստոկհոլմը կազմակերպության անդամներ կդառնան ՆԱՏՕ-ի բոլոր պետությունների կողմից փաստաթղթերի վավերացումից հետո: Ամերիկյան օրենսդրության առանձնահատություններին համապատասխան ԱՄՆ-ում վավերացման ընթացակարգը կատարում Է երկրի նախագահը, Կոնգրեսի վերին պալատը տալիս Է դրա համաձայնությունը: Հուլիսի 11-ին պետության ղեկավար Ջո Բայդենը Սենատի քննարկմանն Է ուղարկել Ֆինլանդիային եւ Շվեդիային ՆԱՏՕ ընդունելու մասին արձանագրությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am