Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Լիտվան պատրաստվում է ՆԱՏՕ-ի բրիգադի մշտական ​​տեղակայմանը 2027 թվականին

Լիտվան պատրաստվում է ՆԱՏՕ-ի բրիգադի մշտական ​​տեղակայմանը 2027 թվականին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան կնախապատրաստվի  իր տարածքում ՆԱՏՕ-ի միավորված բրիգադի մշտական տեղակայմանը մինչև 2027 թվականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կեստուտիս Բուդրիսը: 

Նրա խոսքով՝ երկիրն այժմ պատրաստ է ընդունել դաշինքի լրացուցիչ ուժեր՝ անվտանգության իրավիճակի սրման դեպքում։

Միաժամանակ Բադրիսը մանրամասնել է, որ դաշինքի բրիգադի մշտական տեղակայման համար անհրաժեշտ է ենթակառուցվածքի ամբողջական զարգացում։ Ինչպես նշել է նախագահի խորհրդականը, նման զարգացման ծրագրերը քննարկվել են պաշտպանության պետական խորհրդի նիստում։ Նախատեսվում է, որ համապատասխան ենթակառուցվածքները պատրաստ կլինեն մինչև 2027 թվականը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]