Հասարակական

Խնդիրների պատճառով «Կոլցովո» օդանավակայան վերադարձած Եկատերինբուրգ-Երևան չվերթի օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում

1 րոպեի ընթերցում

Խնդիրների պատճառով «Կոլցովո» օդանավակայան  վերադարձած Եկատերինբուրգ-Երևան չվերթի օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկատերինբուրգ – Երևան չվերթի քաղաքացիական ինքնաթիռը, որը նախորդ օրը որոշակի խնդիրների պատճառով հետ էր վերադարձել «Կոլցովո» օդանավակայան, հունիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 10:59-ին, թռիչք է կատարել դեպի իր նշանակման վայր: «Զվարթնոց» օդանավակայանից«Արմենպրես»-ի թղթակցին հաղորդեցին, որ ռուսական «Ռոսիա» ավիաընկերությանը պատկանող՝ FV 6937 չվերթի «Սուպերջեթ» օդանավը Երևանի ժամանակով 13:19-ին արդեն բարեհաջող վայրէջք է կատարել:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդել էր, որ ըստ արտակարգ իրավիճակների ծառայությունում իր աղբյուրի՝ հունիսի 24-ին Եկատերինբուրգ – Երևան չվերթի «Սուպերջեթ» քաղաքացիական օդանավը հերմետիզացիայի ցուցիչի ակտիվացումից հետո վերադարձել է «Կոլցովո» օդանավակայան: Ինքնաթիռում եղել է 80 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում