Միջազգային

Չինաստանը ուղեծիր է դուրս բերել հեռագործ զոնդավորման արբանյակների խումբ

1 րոպեի ընթերցում

Չինաստանը ուղեծիր է դուրս բերել հեռագործ զոնդավորման արբանյակների խումբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն արեգակնա- սինքրոնային ուղեծիր Է դուրս բերել «Յոգան-35» շարքի հեռագործ զոնդավորման երեք արբանյակներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին հաղորդել Է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան (CASC):

Երեք արբանյակներով «Չանչժան-2D» կրող հրթիռը մեկնարկել Է Սիչանի տիեզերակայանից՝ տեղական ժամանակով 10:22-ին (Երեւանի ժամանակով 06:22-ին), հետեւում Է հաղորդագրությունից: Ըստ կորպորացիայի տվյալների, դուրսբերված ապարատներն օգտագործվելու են գիտական փորձարկումներ անցկացնելու, երկրի հեռագործ զոնդավորման եւ ռեսուրսների հետախուզման համար:

«Չանչժան-2D» երկաստիճանավոր կրող հրթիռը մշակվել Է Շանհայի տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի (SAST) կողմից՝ ցածր շուրջերկրյա ուղեծիր արբանյակների դուրսբերման համար: Մշակողների տեղեկատվության համաձայն, այն նաեւ կարող Է մինչեւ 1300 կիլոգրամ օգտակար բեռնվածք դուրս բերել շուրջ 645 կիլոմետր բարձրությամբ արեգակնա-սինքրոնային ուղեծիր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում