Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մակրոնը հայտարարել Է, որ պատրաստ Է շարունակելու բանակցությունները ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Մակրոնը հայտարարել Է, որ պատրաստ Է շարունակելու բանակցությունները ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

 ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստակամություն Է հայտնել շաունակելու բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որռ բացի Ուկրաինայից կցանկանար քննարկել նաեւ պարենային անվտանգության հարցերը: «Ամեն անգամ, երբ պահանջվի, ես դա կանեմ:

Նախ, որովհետեւ նրանք (Պուտինը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին – ծանոթ. խմբ.) չեն խոսում միմյանց հետ: Եվ կարեւոր Է հղել ուղերձներ, Վլադիմրի Պուտինին դրդել հնարավոր բանակցությունների»,- ասել Է Մակրոնը BFM հեռւստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հունիսի 17-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը «Երկրորդ, մեք կկաողանայինք կրկին Ռուսաստանի հետ բանակցություններ վարել պարենային անվտանգության թեմայով: ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի անմիջական մասնակցությամբ: Եվ հացահատիկի արտահանումն ազատելու հնարավորությունը կկաողանար քննարկման հիմք դառնալ»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]