Մունդիալ-2026-ը հյուրընկալող քաղաքները հայտնի են
10:36, 17 Հունիս 2022
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են դարձել ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության քաղաքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ն ներկայացրել է այդ քաղաքները:
ԱՄՆ-ում խաղերը կկայանան Ատլանտայում, Բոստոնում, Դալասում, Հյուսթոնում, Կանզաս Սիթիում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Մայամիում, Նյու Յորք-Նյու Ջերսիում, Ֆիլադելֆիայում և Սիեթլում։Մեքսիկայում` Մեխիկոյում, Գվադալախարայում ու Մոնտերեյում։ Իսկ Կանադայում մունդիալի քաղաքները կլինեն Տորոնտոն ու Վանկուվերը։
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Առաջին անգամ եզրափակիչ մրցաշարին կմասնակցի 48 հավաքական։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում