Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն «կապիկների ծաղկի» վիրուսի անվանումը կփոխի գիտնականների խնդրանքով

ԱՀԿ-ն «կապիկների ծաղկի» վիրուսի անվանումը կփոխի գիտնականների խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր Է կապիկների ծաղկի վիրուսն առաջիկայում վերանվանել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«ԱՀԿ-ն նաեւ ամբողջ աշխարհի գործընկերների tւ փորձագետների հետ աշխատում Է կապիկների ծաղկի վիրուսի եւ դրանով պայմանավորված հիվանդության անունը փոխելու վրա: Մենք նոր անվանումների մասին կհայտարարենք առաջիկայում»,-Գեբրեյեսուսը հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ: Տարբեր երկրների ավելի քան 30 գիտնականներ նամակ են կազմել, որում կոչ են արել բժշկական հանրակցությանը՝ վերանվանել հիվանդությունը: Նամակի համաձայն, գիտնականները կարծում են, թե վիրուսի անվանումը սխալ Է, նշելով, որ ԱՀԿ-ն հանձնարարում Է խուսափել հիվանդությունների անվանումներում օգտագործել աշխարհագրական տարածաշրջանների ու կենդանիների անունները: Գիտնականները նաեւ ընդգծել են, որ վիրուսը չի կարելի համարել աֆրիկյան:

Նամակի հեղինակների կարծիքով, կապիկների ծաղկի վերանվանումը կօգնի խուսափել խտրականությունից: ԱՀԿ-ի տվյալներով՝ ներկայում 39 երկրներում գրանցվել են կապիկների ծաղկի արդեն ավելի քան 1600 հաստատված եւ մոտավորապես 1500 ենթադրվող դեպքեր: Կապիկների ծաղիկը հազվադեպ վիրուսային հիվանդություն Է, որը փոխանցվում Է նաեւ մարդուց մարդուն: Սովորաբար դա թեթեւ հիվանդություն Է, եւ մարդկանց մեծ մասն ապաքինվում Է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ հնարավոր են բարդություններ: Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալությունում նշել են, որ կապիկների ծաղիկը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ չի համարվում, սակայն կարող Է փոխանցվել վարակված մարդու հետ սերտ շփման դեպքում: Կապիկների ծաղկի նախնական ախտանշաններ են՝ տենդը, գլխացավը, մկանային ցավերը, մեջքի ցավերը, լիմֆատիկ հանգույցների մեծացումը, դողը եւ սրտխառնոցը: Կարող Է զարգանալ ցան, որը հաճախ սկսվում Է դեմքի վրա, իսկ հետո տարածվում մարմնի մյուս մասերում: Ցանը փոխվում եւ տարբեր փուլեր Է անցնում, նախքան վերջնականապես կաշվաթեփի ձեւավորումը, որն ավելի ուշ թափվում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]