Միջազգային

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ականանետների կիրառմամբ

2 րոպեի ընթերցում

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ականանետների կիրառմամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում տեղի Է ունեցել փոխհրաձգություն. տաջիկական կողմը կիրառել Է նռնականետներ եւ ականանետներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 14-ին հաղորդել Է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը:

«Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ-Բաշի տեղանքում տեղական ժամանակով մոտավորապես 07:00-ին (Երեւանի ժամանակով 05:00) Տաջիկստանի «Կեխ» սահմանային կետի կողմից կրակոց Է եղել ղրղզական «Բուլակ-Բաշտ» սահմանային կետի կողմը: Ի պատասխան ղրղզական կողմից նույնպես պատասխան կրակոց Է եղել տաջիկական կետի կողմը»,-հաղորդել են Սահմանապահ ծառայությունում:

Նրա տվյալներով՝ երկու կողմի սահմանապահները անմիջապես զբաղեցրել են մարտական դիրքերը: Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների ներկայացուցիչները հեռախոսային բանակցություններ են անցկացրել: Միջադեպի վայր են մեկնել կողմերի սահմանապահ ջոկատների պետերը:

«07:50-ին տաջիկական կողմը կրկին փոխհրաձգություն Է սկսել նռնականետների եւ ականանետների կիրառմամբ:

08:10-ին փոխհրաձգությունը դադարել Է: Ներկայում անցկացվում Է կողմերի սահմանապահների ներկայացուցչիների հանդիպում՝ փոխհրաձգության պատճառները պարզելու եւ իրադրության Էսկալացում թույլ չտալու համար»,-նշել են Սահմանապահ ծառայությունում: Իրադրությունը սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում բնութագրվում Է որպես լարված, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում