Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Բորելը հայտարարել Է Մոսկվայի հետ երկխոսության անհրաժեշտության մասին

 Բորելը հայտարարել Է Մոսկվայի հետ երկխոսության անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան պետք Է Ռուսաստանի հետ գոյակցի Ուկրաինայում հակամարտությունն ավարտվելուց հետո, ուստի անհրաժեշտ Է բոլոր ջանքերը ներդնել Մոսկվայի հետ երկխոսությանն աջակցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում հայտարարել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Ռուսաստանը կշարունակի իր գոյությունը, եւ կարեւոր Է՝ հստակորեն որոշել, թե ինչպես ենք մենք մտադիր նրա հետ ապրել: Դա շատ դժվար Է լինելու, բայց մենք պետք Է ռուսների հետ փոխգործակցենք այս մայրցամաքում: «…» Անհրաժեշտ Է շարունակել Ռուսաստանի հետ խոսել»,-նշել Է դիվանագետը: Նա նաեւ նշել Է Ռուսաստանի հետ կապուղիների բաց լինելը՝ հիշեցնելով Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի՝ ապրիլին Մոսկվա, ինչպես նաեւ Աֆրիկյան միության նախագահ Մակի Սալի՝ հունիսի սկզբին Սոչի կատարած ուղեւորությունների մասին:

Բացի այդ, Բորելի խոսքով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երկու ներկայացուցիչները գտնվում են Ռուսաստանում՝ փորձելով լուծել ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված հարցը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, խոսելով այն մասին, որ մշտապես պահպանում Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումները, ասել Է, որ «չի կարելի նվաստացնել Ռուսաստանին, որպեսզի այն օրը, երբ մարտական գործողությունները դադարեն, մենք կարողանանք ելք գտնել դիվանագիտության օգնությամբ: «Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Մարին լե Պենը պաշտպանել Է նրա դիրքորոշումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am