Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Եվրահանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի հաջորդ շաբաթ

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Եվրահանձնաժողովն իր 
դիրքորոշումը կհայտնի հաջորդ շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը մինչև հաջորդ շաբաթվա վերջում կհստակեցնի  այն, թե արդյոք Ուկրաինան պետք է լինի ԵՄ անդամակցության թեկնածու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ավելի վաղ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել էր Ուկրաինա՝ քննարկելու ԵՄ-ին անդամակցելու Կիևի դիմումը։

«Ինչպես գիտեք, հանձնաժողովը ներկայումս պատրաստում է, այսպես կոչված, փորձագիտական եզրակացության առաջարկությունները ԵՄ անդամ երկրների համար, մենք օր ու գիշեր աշխատում ենք այդ գնահատման վրա: Այսպիսով, այսօրվա քննարկումները մեզ թույլ կտան ավարտին հասցնել մեր գնահատականը մինչև հաջորդ շաբաթվա վերջ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am