Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հաիթիում 38 մարդ է գերեվարվել

Հաիթիում 38 մարդ է գերեվարվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաիթիում հանցավոր խմբավորման անդամներն առևանգել են երկու ավտոբուս՝ դրանցում գտնվող 36 ուղևորներով ու երկու վարորդով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է France Press գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի արևմտյան հատվածից դուրս եկող ճանապարհահատվածի վրա: Վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել այդ հատվածով երթևեկելուց, քանի որ ճանապարհահատվածի 2 կիլոմետր մասը գտնվում է զինված խմբավորումների վերահսկողության ներքո:

Առևանգման այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:

France Press-ը հայտնում է, որ ՄԱԿ-ը միայն մայիսին արձանագրել է մարդկանց առևանգման առնվազն 200 դեպք:

Հաիթիում անվտանգային ու հումանիտար իրադրությունը վատթարացել էր 2021 թվականի հուլիսին նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից, ապա դրանից մոտ մեկ ամիս անց գրանցված երկրաշարժից հետո, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 2000 մարդ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am